News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշել է. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ, եւ ես վստահ եմ, որ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիոտոյում անիմե ստուդիայի հրկիզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 34-ի
Kyoto Animation ստուդիայում հրդեհը բռնկվել էր հունիսի 18-ին, երբ 41-ամյա տղամարդը ներխուժել էր շենք բենզինի տարաներով եւ հրկիզել այն…
Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երեք մարտական հաշվարկ...
Գազօջախին ծխացել է կերակուր, ինչի հետևանքով քաղաքացին ուշաթափվել է. փրկարարներ են եկել. ԱԻՆ
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային...
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. Քրգործ է հարուցվել
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով...
Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. Կա մեկ զոհ
Պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը...
Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան
Մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով...
Ամենաշատ