News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարության կայքում հղում է հայտնվել, որը բոլոր ցանկացողներին հնարավորություն է տալիս նվիրատվություն կատարել այրված Փարիիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հրդեհից հետո, որը ավերել է Աստվածամոր տաճարի մի մասը, բազմապատկվում են վերականգնման համար հանգանակություններ կատարելու ակցիաները: Պետության հետ միասին 4 կառույցներ աշխատում են այն նպատակով, որ յուրաքանչյուրին թույլ տան մասնակցելու այս գանձի վերականգնմանը»,- նշված է կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այդպիսի կազմակերպություններն են՝ Ազգային հուշարձանների կենտրոնը (Centre des monuments nationaux), Նոտր Դամ հիմնադրամը (Fondation Notre-Dame), Ժառանգության հիմնադրամը (Fondation du Patrimoine) եւ Ֆրանսիայի հիմնադրամը (Fondation de France):

Հանգանակությանը նվիրված էջերում նշված են ֆիքսված գումարները, որ սկսվում են 30 եվրոյից, կա նաեւ պատուհան կամայական գումար ներդնելու համար: Նվիրատվության դիմաց բարերարը իր հարկային վճարումների կրճատման հնարավորություն կստանա:

Դրանից բացի, հանգանակություն է կատարվում միանգամից մի քանի առցանց հարթակներում:

Երեքշաբթի երեկոյան եղած տվյալներով՝ գրանցվել է մոտ 1 մլրդ եվրոյի խոստացված նվիրատվություն: Մասնավորապես՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է, որ քաղաքի իշխանությունները 50 մլն եվրո են հատկացրել եւ ցանկանում են միջազգային համաժողով անցկացնել՝ ամբողջ աշխահի բարեգործների մասնակցությամբ, որպեսզի տաճարի վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ հավաքեն:

Ամենախոշոր նվիրատվությունը՝ 200 մլն եվրո, պատրաստ են կատարել L`Oreal տիեզերական ընկերությունների հիմնադիր Բետանկուր ընտանիքը եւ Առնո ընտանիքը, որի սեփականությունն է LVMH լյուքսային ապրանքներ արտադրողի խումբը: 100 մլն եվրո կհատկացնի ֆրանսիացի բիզնեսմեն Ֆրանսուա-Անրի Պինոն: Նույքան գումար է պատրաստ հատկացնել նաեւ ֆրանսիական Total նավթագազային կորպորացիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ