News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» բջջային հեռախոսահամարներն ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կվաճառվեն երկու անգամ իջեցված գնով։ Ակցիան գործում է այս տարվա ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 17-ը։

Առաջարկի շրջանակում «արծաթ» տեսակի համարները հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով՝ նախկին 20 000-ի փոխարեն, իսկ «պլատին» տեսակի համարները՝ 70 000 դրամով՝ 140 000-ի փոխարեն։ 

«Վերջերս մենք նմանատիպ ակցիա ենք անցկացրել Beeline-ի ինտերնետ խանութում, որի ավարտից հետո ստացանք բազմաթիվ խնդրանքներ հաճախորդներից այդ ակցիան նաեւ ընկերության գրասենյակներում անցկացնելու մասին։  Beeline-ում մենք միշտ շատ ուշադիր ենք բաժանորդների կարծիքների եւ հետադարձ կապի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցինք մեր սիրելի բաժանորդներին հնարավորություն տալ՝ գնել գեղեցիկ համարներ կես գնով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ակցիայի շրջանակում «գեղեցիկ» համարները հասանելի են Beeline-ի ինտերնետ խանութում՝ number.beeline.am հասցեով՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ