News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Անկարան թույլ չի տա հարցականի տակ դնել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը: Այս մասին «Անատոլիական» գործակալության հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Նրա խոսքով՝ Անկարան անընդունելի է համարում, որ որեւէ մեկը քննարկի ՆԱՏՕ-ից Թուրքիային բացառելու հարցը ռուսական Ս-400 ԶՀՀ-ների ձեռքբերման կամ  F-35 կործանիչների կառուցման ծրագրերի ենթատեքստում:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է եւ դաշինքի ցանկացած որոշման ժամանակ ձայնի իրավունք ունի»,- ասել է Քալընը:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ Անկարայի եւ Վաշինգտոնի հաաբերությունները դժվար ժամանակաշրջան են ապրում՝ կապված շատ հարցերով տարաձայնությունների հետ: «Դա վերաբերում է ոչ միայն Ս-400-ի պայմանագրին կամ F-35 օդանավերի մատակարարումներին: Կողմերի դիրքորոշումները տարբերվում են նաեւ սիրիական կարգավորման եւ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական ուղղության դեմ պայքարի համատեքստում»,- ասել է Քալընը:

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները խոր արմատներ ունեն:

«Երկու երկրների երկխոսության մեջ հիմնական խնդիրները կապված են YPG/PKK ահաբեկիչներին Վաշինգտոնի աջակցության եւ Գյուլենին Թուրքիային հանձնելու գործընթացի ձգձգման հետ»,- ասել է Քալընը:

Նրա խոսքով՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կշարունակի դաշինքում իր դիրքերն ամրապնդել:

Թուրքիան անցկացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն եւ ուղղորդված է ՆԱՏՕ-ի մեջ չմտնող երկրների հետ համագործակցության զարգացմանը, ասել է մամուլի քարտուղարը:

«Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ երկխոսությանը: Ճիշտ այդպես՝ Արեւմուտքի հետ հարաբերությունները այլընտրանք չեն Ռուսաստանի հետ կապերին: Փաստարկներ են բերվում այն բանի օգտին, որ Թուրքիայում Ս-400-ների տեղակայումը սպառնալիք կդառնա F-35-ի շուրջ պայմանագրին: Այս պատճառով Անակարան առաջարկել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո տեխնիկական կոմիտե ստեղծել: Այդ կոմիտեն անհրաժեշտ աշխատանք կկատարի: Թուրքիան ԱՄՆ-ից այս առաջարկի պատասխանին է սպասում»,- հավելել է Քալընը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը
ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են...
Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից բացառելը կթուլացնի ՆԱՏՕ-ն. Անկարա
«Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից բացառելը կազդի ՆԱՏՕ-ի պոտենցիալի վրա, հատկապես հարավային սամաններում...
Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության հետ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին պատասխանատու է համարել ՓՄՀՀՊ-ի պահպանման համար
Նա Ռուսաստանին կոչ է արել օգտագործել «վերջին հնարավորությունը» ՓՄՀՀՊ-ի պահպանման համար...
ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիային Ս-400 համակարգերը մատակարարելու մասին լուրով
«Միությունը խորապես մտահոգված է այդ իրավիճակով: Գլխավոր քարտուղարը [Յենս Սթոլթենբերգ] ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիրն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել զենքի կիրառվող տեսակների մասին, սակայն»…
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ...
Ամենաշատ