News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ֆոշանում(Գուանդուն նահանգ) տղամարդը ճաշի համար 2-ամյա աղջկան գրավ է թողել, հաղորդում է Daily Mail-ը:

Հրատարակությունը նշում է, որ  տղամարդու գումարը չի բավականացրել լապշայի ամանի համար 6 յուան վճարելու համար:

Այդ ժամանակ նա սննդի կետի սեփականատիրոջն ասել է, որ աղջկան գրավ է թողնում, որի հետեւից վաղը կգա եւ հեռացել է:

Աղջիկը փորձել է հեռանալ հոր հետ, սակայն նա նրան հետ է ուղարկել: Դրանից հետո երեխան սկսել է լաց լինել: Սննդի կետի սեփականատերը հայտնել է, որ աշխատակիցները աղջկան նստեցրել են խոհանոցում եւ  կաթ տվել: Դրանից հետո նրանք ոստիկանություն են կանչել:

Մի քանի ժամ անց հայրը վերադարձել է, սակայն չի գտել երեխային եւ սկսել է գոռալ հաստատության սեփականատիրոջ վրա նրա համար, որ նա ոստիկանություն է կանչել:

«Տղամարդը պնդել է, որ նա չի պատրաստվել թողնել աղջկան, այլ ցանկացել է կանխիկ գումար հայթայթել: Սակայն դա երկար ժամանակ է տեւել, քանի որ էլեկտրական մոպեդի մարտկոցը նստել է եւ նա պետք է լիցքավորեր այն», - ասել են ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ