News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սուդանի  տապալված նախագահ Օմար ալ Բաշիրը երեքշաբթի ուշ երեկոյան տեղափոխվել է Հյուսիսային Հարթումում գտնվող Քոբեր բանտ:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ալ-Բաշիրի ընտանիքից երկու աղբյուրներին:

Ըստ աղբյուրների՝ ապրիլի 11-ին իշխանությունից հեռացնելուց հետո, ալ-Բաշիրը պահվում էր նախագահի նստավայրում՝ պահակախմբի հսկողության տակ: Գործակալությունն այլ մանրամասներ չի ներկայացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էր Sudan Akhbar տեղեկատվական պորտալը, Քոբեր բանտում նաեւ տապալված ռեժիմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կան:

Ապրիլի 11-ին երկրում ծանր տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տեւած բողոքի ակցիաների արդյունքում բանակը իշխանությունից հեռացրել էր 30 տարի երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրին եւ երկրի կառավարումը վերցրել  իր ձեռքը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ