News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանշանակ դեմ կքվեարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որն առաջարկել է կառավարությունը: Ապրիլի 17-ին ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության կառուցվածքում որոշակի տրամաբանություն պետք է լինի: «Ենթակառուցվածքը պետք է մեկ տեղում հավաքվի, իսկ տնտեսության իրական հատվածը՝ այլ: Դուք չեք ապացուցել եւ չեք կարող ապացուցել, թե ձեր աշխատանքը որքանով առաջ կընթանա այն նոր կառուցվածքով, որը դուք առաջարկում եք: Այն սխալը, որը դուք կատարել էիք Կառավարության ծրագրում, թույլ եք տվել կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Եվ այն կապված է նրա հետ, որ դուք չեք նշել հաշվարկի որեւէ մեխանիզմ»,- պարզաբանեց Մելքումյանը: Ընդ որում՝ պատգամավորը շեշտեց, որ Կառավարության նման կառուցվածքով տնտեսական հեղափոխություն իրականացնելն անհնար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ