News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը  կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ԱԺ լրատվական ծառայությունից, այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակն այն ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»...
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Ամենաշատ