News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասյտեղ դասախոս չէ եւ պետք է դադարի այստեղ պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր ու օրենքներ կարդան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ դիմելով ԲՀկ-ական պատգամավորին:

«Որովհետեւ պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը նրան չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքն այն վիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել»,-ասաց Լենա Նազարյանը:

Նա հորդորեց Գեւորգ Պետրոսյանին այլեւս չխոսել իրենց կարդացած գրքերից. «Նաեւ հորդորում եմ որեւէ մեկին, որեւէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն եւ դրոշակ: Որովհետեւ հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ավելի ազնիվ, ավելի պատասխանատու եւ խիզախ լինելու մասին»:

Տպել
Ամենաշատ