News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է հրդեհի հետեւանքով ավերված Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնման համար ճարտարապետների շրջանում միջազգային միցույթի կազմակերպման մասին:

«Կկազմակերպվի Նոտր Դամի սրածայր աշտարակի վերականգնման միջազգային ճարտարապետական մրցույթ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի վարչապետը 

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Դատախազությունը քննություն է սկսել՝ հրդեհի ժամանակ ոչ դիտավորյալ վնաս հասցնելու հետ կապված: Երկրի դատախազը հայտարարել է, որ տաճարում հրդեհը կանխամտածված չէր, առանջնահերթ վարկածն է բռնկման պատահական բնույթը:

Տաճարի վերականգնման եւ դրամական միջոցների հավաքագրման գործում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպությունները եւ խոշոր ընկերությունները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին հղած իր ուղերձում հայտարարել է տաճարը 5 տարում վերականգնելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ