News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այն, ինչ տեսնում ենք հիմա, խոսում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում կառավարության ներսում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դուք ասում եք մի բան, որ պետք է արվի, հետո գալիս եք էստեղ ու չգիտեք, թե ինչ եք ուզում անել:

Հիմա մարդիկ չգիտեն՝ իրենց կրճատելու են, թե չեն կրճատելու, աշխատեն, թե չաշխատեն, հիմա էլ այդ մարմինները միացնում ենք իրար, ու այս մարդիկ, որ չգիտեն թե ինչ է լինելու, հիմա էլ միանում են մի նոր մարմնի մեջ, որտեղ պարզ չի՝ ոնց է հիերարխիան, որ փոխնախարարին են ենթարկվելու, հետո ինչ արդյունք պետք է տան: Հիմա էլ նամակները իրար վրա են գցելու, թե դրանով ես չեմ զբաղվում»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ իրենք ակնկալում էին կառավարության տեսլականը, թե ինչ են ուզում անել. «Մենք էլ ասեինք՝ այո, կառավարությունն ուռճացված է, դրա համար պետք է այս-այս մարմինները կրճատվեն, ծանոթ-բարեկամներով եկածներին կրճատում ենք, նորմալ, բարեխիղճ քաղծառայողները շարունակում են իրենց աշխատանքը»:

Մարուքյանը նշեց, որ 9 հարցերից բաղկացած գրություն են ուղաւկել կառավարությանը, սակայն հասկանալի պատասխան չեն ստացել. «Եթե դուք եք սրանով զբաղվում, պարոն Ջանջուղազյան, վարչապետը պետք է ձեզ ազատի պաշտոնից: Արդար կլինի, որ ազատեն ձեզ պաշտոնից: Պետք է նոր մարդիկ գան, այդ տեսլականն առաջ մղեն: Ասում են տեսլական կա, բայց կատարողները ձախողում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել