News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանում է առաջատարի դիրքերը պետության ղեկավարի ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում են հանրային կարծիքի ուսումնասիրման մի քանի առաջատար ինստիտուտներ, ընտրաթերթիկների մոտ 38 տոկոսի ստուգումը ցույց է տվել, որ նա հավաքում է ընտրողների ձայների 54-56 տոկոսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա միակ մրցակից, պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն ներկա պահին ունի ընտրողների ձայների 45-47 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր թեկնածուի շտաբի ներկայացուցիչներն ասել են, որ, համաձայն իրենց հաշվարկների, Պրաբովոն հավաքում է առնվազն 55 տոկոս, իսկ Վիդադոն՝ 42։ Թեկնածուն ինքը նույնպես դիմել է իր կողմնակիցներին՝ կոչ անելով չտրվել սադրանքների։

Գործող նախագահն առայժմ ձեռնպահ է մեկնաբանություններ անելուց՝ ասելով, որ «հարկավոր է սպասել մի քանի ժամ»։

Ինդոնեզիայում չորեքշաբթի տեղի են ունեցել պատմության մեջ ամենամեծ ուղղակի համընդհանուր ընտրությունները։ Գրեթե 193 մլն ընտրողներ իրենց ձայնն են տվել նախագահի, խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, ինչպես նաեւ տեղական օրենսդիրների օգտին։ Նախագահի ընտրություններն անցնում են մեկ փուլով, հաղթանակի համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ