News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արդեն մարտի վերջին Կառավարությունը պետք է ունենար «գույքագրման» պատկեր, թե ինչպիսի գործառույթներ, մարդիկ եւ պաշտոններ են կրճատվելու: Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության» մասին օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Նախարար Ջանջուղազյանն, իր հերթին, նշեց, որ իրենք այս հարցով դեռեւս ստանում են դեպարտամենտների եւ կառույցների ղեկավարների եզրակացությունները:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ծրագրում է կրճատել նախարարությունների թիվը՝ հասցնելով 17-ից մինչեւ 12-ի, լուծարելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ