News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Մենք ընտրել ենք Գոռ Հովհաննիսյանին, քանի որ նա կլիներ անկախ և անաչառ Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին լրագրողների հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, Գոռ Հովհաննիսյանը կապ չուներ ոչ նախորդ իշխանությունների, և ոչ էլ՝ ներկա իշխանությունների հետ:

«Ծառայություններ չէր մատուցել ոչ նախորդ, և ոչ էլ ներկա իշխանություններին: Գուցե հարց ու պատասխանի հռետորական արվեստին չէր տիրապետում, բայց նա լավ իրավաբան-գիտնական է:

Մենք մեր հանդիպման ընթացքում պարզեցինք, որ իրապես նա կարող է լինել ՍԴ լավ անդամ: Ես հարց ու պատասխանից հասկացա, որ այդ տղայի դեմ կար տրամադրվածություն, բայց չհասկացա թե ինչու: Ես ԱԺ նախագահին հատուկ հարցրի, եթե այս մարդը թեկնածու է, գրանցել եք որպես թեկնածու, ուրեմն մենք մասնակցում ենք քվեարկությանը, եթե թեկնածու չէ՝ չենք մասնակցում: Նախագահն ասում է՝ չէ թեկնածու է: Ես էլ ասում եմ, որ թեկնածու է, ինչո՞ւ եք վիճարկում թղթերը, եթե գրանցել եք, ուրեմն թեկնածու է: Ի՞նչ է նշանակում դե դուք թղթերին գնահատական տվեք քվեարկությամբ»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն քվեարկությամբ Գոռ Հովհաննիսյանին չընտրեց ՍԴ դատավոր: Ըստ մամուլի տեղեկությունների, այդ դեղը իշխանությունը պահում է փաստաբան Վահե Գրիգորյանի համար:

Տպել
Ամենաշատ