News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանում կնոջը 7 տասնյակից ավելի հարվածներ հասցնելով  սպանելու վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն։Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ կինը յոթ տասնյակից ավելի կտրած-ծակած վնասվածքներն ստացել էր 38-ամյա տղամարդու հետ մասնավոր հարցերի, այն է՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ տեղի ունեցած վեճի ժամանակ: Ստացած վնասվածքներից կինը մահացել էր տեղում։

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 1980թ. ծնված տղամարդը չի կատարել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, այն է՝ արգելել խոչընդոտել երեխայի և վերջինիս հետ չբնակվող մոր շփմանը. դատարանը կնոջը թույլատրել էր շփվել դստեր հետ, մասնակցել վերջինիս խնամքին և դաստիարակության իրականացմանը, սակայն տղամարդը խուսափել էր երեխայի և մոր միջև դատական կարգով սահմանված մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսակցությունն իրականացնելուց:

Փաստի առթիվ 29.06.2018թ. ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:2018թ. սեպտեմբերի 1-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Mercedes»-ն առանց վարորդի եւ ուղեւորի ընկել է Հրազդան գետը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․․
Արթիկի չշահագործվող պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (ֆոտո)
Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ)․․․․
Տրակտորը շրջվել է գազատար խողովակի վրա․ գազի արտահոսք՝ Սեբաստիայի փողոցում
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից․․․․․
Եգիպտական դատարանը աբբայի սպանության համար մահապատժի է դատապարտել երկու վանականների
Եպիֆանիի մահից հետո եկեղեցին կարգապահության խստացման միջոցառումներ է ձեռնարկել․․․
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է...
Բանվորները խոստովանել են, որ ծխել են Նոտր Դամի շինարարական փայտամածերի վրա
Վատ հանգցված ծխախոտը ոչ մի կերպ չէր կարող այդ հրդեհը հրահրել…