News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում ցեմենտի համար առաջարկվող պետական տուրքի պարագայում գործ ունենք տնտեսությանը կազմակերպված հարված հասցնելու գործընթացի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանը որպես թե՛ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, թե՛ ԵՏՄ անդամ ունի որոշակի սահմանափակումներ, որոնք վերաբերում են տեղական արտադրության աջակցությանը, մյուս կողմից Հայաստանը ունի ներքին օրենսդրություն, ինչպես «Ներքին շուկայի պաշտպանության» օրենքն է, եւ ունի տեղական արտադրության պաշտպանության խնդիր։ Այս քննարկումների ընթացքը անձնավորվել է, փորձում են իրականությունը խեղաթյուրել, մինդեռ  ցեմենտը որպես ռազմավարական նշանակության ապրանք անհրաժեշտ է տեղական արտադրության պաշտպանության, այնինչ ներկայացվում է մեկ կամ երկու գործարարների շահերի հետապնդում»,–նշեց նա։

Մինասյանը հայտնեց, որ ժամանակին երբ ինքը էկոնոմիկայի նախարար էր, մշակվել էր ցեմենտի տեղական արտադրության աջակցության սխեմա. «Ոչ միայն ցեմենտի, այլ մի շարք ապրանքատեսակների մասով  պետությունը կարիք ունի տեղական արտադրանքին աջակցության։ «Այդպիսի աջակցության ծրագրերից մեկը վերաբերում էր հենց ցեմենտին։ Կա այդպիսի աջակցության գաղափար ալյուրի պարագայում, որպես պարենային կարեւորագույն ապրանք, շաքարավազի արտադրության  աջակցության շրջանակներում եւ այլն։ Մենք դեռեւս 2018 թվականին քննարկումներ հրավիրեցինք, այդ թվում՝ արտադրողների ակտիվ մասնակցությամբ, ՊԵԿ–ում նաեւ ներմուծողների մասնակցությամբ քննարկելու համար, թե ինչպես պետք է պաշտպանենք տեղական արտադրությունը եւ ինչպես պետք է պաշտպանենք մեր սպառողներին, եկանք այն համոզման, որ Էկոնոմիկայի նախարարությունը  պետք է առաջադրի ծրագիր ժամանակավոր աջակցության սխեմա, որը ունենալու է կոնկրետ թիրախային նպատակ։ Օրինակ, ցեմենտի պարագայում ոչ միայն ներմուծման տուրք պետք է սահմանվի, այն նաեւ ցեմենտի ստացման հումքը պետք է   ենթարկվի պետական տուրքով սահմանափակման, որպեսզի տեղական արտադրությունը չտուժի»։           

Սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից նա կարեւորեց ազգային տեխնիկական կանոնակարգի մշակումը. «Սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից մենք կարիք ունենք ազգային տեխնիկական կանոնակարգի մշակման, ստանդարտի մշակման, սերտիֆիկացման եւ լաբորատոր համակարգի, որովհետեւ հաճախ մենք տեսնում ենք ցեմենտը, որն օգտագործվում է շինարարության մեջ, չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են որակյալ շինարարության համար»։

Նրա խոսքով՝ պետք է նաեւ ինքնարժեքի իջեցման գործողություններ ձեռնարկել, ինչպես նաեւ ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանը հետեւել.   «Երրորդ ուղղությունը ցեմենտի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ինքնարժեքի իջեցման գործողություններին, օրինակ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումն է։ Չորրորդ կոմպոնենտը՝ ձեռնարկությունները պետք է իրականացնեին տեխնիկական եւ տեխնոլոգիական վերազինում՝ ապահովելով արտադրանքի ինքնարժեքի իջեցումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը»։

Մինասյանի համար անհասկանալի է կառավարության չմիջամտությունը հարցին. «Սակայն այժմ կառավարությունը, որը պետք է իրականցներ տեղական արտադրողների պաշտպանությունը, քաշվել է մի կողմ, հարցը թողելով մի քանի պատգամավորների գնահատականների հնչեցմանը։ Այն, ինչ տեղի ունեցել ԱԺ մասնագիտական հանձնաժողովում, կապ չունի տեղական արտադրության հետ։ Ազգային ժողովի մեծամասնությունը հիմա ձախողում է տեղական արտադրողին աջակցության ծրագիրը։ Իմ խորին համոզմամբ՝ մենք գործ ունենք տնտեսությանը կազմակերպված հարված հասցնելու գործընթացի հետ։ Մինասյանի կարծիքով՝ պատգամավորները կամ չունեն համապատասխան տեղեկություն, կամ կողմ են ստեղծված  իրավիճակի հետ»։

Նա վստահ է՝ եթե արտադրության հիմքի գերակշռող մասն ապահովող նյութի՝ կլինկերի համար պետական տուրք չի սահմանվում, «անիմաստ է տուրքը պատրաստի ապրանքի համար, քանի որ զրոյական վճարով հումքը կմտնի երկիր, կստեղծվի ցեմենտ, որի որակը կասկածելի, քանի որ մենք հաճախ չունենք ներմուծվող կլինկերի մասով չունենք անհրաժեշտ հավելումները»։

Մինասյանը շեշտեց՝ մշակվել է մի նախագիծ, որը ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ