News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ որոշումը վտանգավոր քայլ է, որը կարող է հանգեցնել քաոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է AP-ն:

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ թուրք նախարարը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները վնաս են հասցնում Իրանի ժողովրդին:

«Երբ մենք սկսենք ահաբեկիչների ցուցակների մեջ հավելել մյուս երկրների բանակներին, միջազգային իրավունքի համակարգում լուրջ ճեղքեր կառաջանան,- ասել է Չավուշօղլուն: - Գլոբալ համակարգի հանդեպ վստահությունը անկում կունենա, եւ կսկսվի լիակատար քաոս: Նման քայլերը սպառնալիքի տակ են դնում տարածաշրջանային կայունությունը, խաղաղությունը, անդորրը եւ տնտեսական զարգացումը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը ԻՀՊԿ-ը մտցրել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ: Ի պատասխան՝ Իրանը ահաբեկիչներ է հայտարարել ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությանը:

Զարիֆը Թուրքիա է ժամանել Սիրիա այցելելուց հետո, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ