News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանին:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրին թեկնածուի մասնագիտական որակները։ Փոխնախարար Ապիտոնյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Թաթուլ Հակոբյանը ներկաներին ներկայացրեց իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ