News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկայում կկատարվի ներկայիս կառավարության կառուցվածքում ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի արդյունավետության վերլուծություն։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 17-ին կառավարական ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին։

Սակայն վարչապետը չի նշել կառավարության ղեկավարի ենթակայությունից այդ հաստատությունները հանելու ժամկետը։ «Դեռ մի տարի էլ չկա, ինչ երկու կառույցները գործում են ներկայիս կարգավիճակով։ Ես ինքս տեսնում եմ խնդիրներ տվյալ կառույցների գործունեության մեջ, սակայն չեմ կարծում, որ անհրաժեշտ է տարին մեկ փոխել նրանց կարգավիճակը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն, այնուամենայնիվ, կարծում է, որ պետք է մտածել, թե ինչպես ոստիկանությունը դարձնել խորհրդարանին հաշվետու։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, Փաշինյանի կարծիքով, դեռ պարզ չէ՝ պետք է արդյոք այդ կառույցը հաշվետու լինի խորհրդարանին։ Նա նաեւ չի բացառել հետախուզության եւ հակահետախուզության առանձին կառույցներ ստեղծելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ