News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարության օրակարգում կրթության 12-ամյա համակարգի վերանայման հնարավորության հարց դրված չէ։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 17-ին կառավարական ժամին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։

Նրա խոսքերով, այսօրվա օրակարգում չկա կրթության մոդելի փոփոխման հարց։ Հակառակը, այդ պաշտոնում իր նշանակման առաջին օրվանից շրջանառվում էին տեղեկություններ, որոնք ստեղծում էին ընդհանուր այնպիսի մթնոլորտ, որ այդ հարցն իբր դիտարկվում է՝ նշել է Հարությունյանը։

«Իրականում նման առաջարկություններ արվել են, սակայն մենք դրանց լրջորեն չենք մոտեցել։ Այժմ լուրջ աշխատանք ենք կատարում ավագ դպրոցների դերի բարձրացման մասով»,- պարզաբանեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ