News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը ապրիլի 20-22-ը կանցկացնի հանրաքվե՝ սահմանադրական արմատական փոփոխությունների հարցով, որոնցից մի քանիսը կարող են մինչեւ 2030 թվականը երկարաձգել Ալ Սիսիի կառավարման ժամկետը։ Հանրաքվեի ամսաթիվը հայտարարել է Ազգային ընտրական մարմնի ղեկավար Լաշին Իբրահիմը՝ հայտնում է AFP-ը։

Նախօրեին Եգիպտոսի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է համապատասխան փոփոխությունները, որոնք նախագահական ժամկետը 4-ից դարձնում են 6 տարի՝ պահպանելով երկու ժամկետի սահմանափակումը։

Փոփոխությունների համաձայն, Սիսիի կառավարման ժամկետը 2022-ի փոխարեն կտեւի մինչեւ 2024-ը, եւ նրան կթույլատրվի իր թեկնածությունը դնել եւս 6 տարվա ղեկավարման համար։

Փոփոխությունները ներառում են նաեւ քաղաքական կյանքում ռազմական ազդեցության ուժեղացում, դատական համակարգի վրա Սիսիի ավելի մեծ վերահսկողություն եւ քաղաքացիական անձանց հանդեպ ռազմական դատարանների իրավասությունների ընդլայնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ