News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովրդագրական խնդիրները ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում են:

Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Նրա խոսքով, այժմ վարչապետին առընթեր ստեղծվել է ժողովրդագրական հարցերի վերաբերյալ խորհուրդ, եւ այդ խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը:

«Մենք բավականին որակյալ վերլուծություն ենք անցկացրել այդ ոլորտում: Մենք շատ լավ պատկերացնում ենք տվյալ ոլորտում իրավիճակը»,-վստահեցրեց  Ավինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ առաջիկա 5 տարում այդ ոլորտում լուրջ աշխատանք կտարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ