News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Կահիրե եւ Թեհրան այցերից հետո։ Այցի շրջանակներում նա հանդիպել է թագավոր Սալմանի հետ։

Աբդուլ Մահդին հայտարարել է, որ Իրաքը կպահպանի ամուր կապերը ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ տարածաշրջանային հարեւանների հետ, որոնցից շատերը, ինչպես եւ Սաուդյան Արաբիան, Թեհրանին թշնամի են համարում՝ հայտնում է Reuters-ը։

Ադել Աբդուլ Մահդին Էր Ռիադ է մեկնել մեծ պատվիրակությամբ, որի մեջ մտնում են պաշտոնատար անձինք եւ գործարարներ։ Առաջիկա բանակցությունների գլխավոր թեմա է հայտարարվել առեւտուրը։ Մահդիի գրասենյակը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները ստորագրել են 13 համաձայնագրեր այնպիսի ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են առեւտուրը, էներգետիկան եւ քաղաքական համագործակցությունը։

Ապրիլի սկզբին Սաուդյան Արաբիան կրկին Բաղդադում բացել է 30 տարի առաջ փակված հյուպատոսությունը։ Սալման թագավորը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը Իրաքին 1 մլրդ դոլար կտրամադրի սպորտային համալիրների կառուցման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ