News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ֆինանսների նախարար Աշոտ Ջանջուղազյանն ափսոսանքով է վերաբերվում նրան, որ Ազգային ժողովում իր աշխատանքի լիարժեքությունը կասկածի տակ է դրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջանջուղազյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում  Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Փաշինյանը պետք է պաշտոնանկ անի ֆինանսների նախարարին, և որ նախարարը լիարժեք չի պատասխանել պատգամավորների հարցերին։

«Ես ափսոսանքով եմ վերաբերվում դրան, բայց օբյեկտիվորեն հանգիստ կարող եմ վերաբերվել։ Հակառակ դեպքում կարող էր թվալ, թե ամեն ինչ լավ է, իդեալական է, որն ավելի շատ կօգներ զգոնությունը թուլացնելուն, քան հակառակը»,– ասաց նա։

Անդրադառնալով Մարուքյանի այն դիտարկմանը, որ պետական համակարգում աշխատատեղերի նպատակահարմարությունը չի կարելի որոշել միայն հավելյալ արժեք ստեղծելու չափորոշիչով, Ջանջուղազյանը պատասխանեց. «Կառավարման համակարգում աշխատանքը պետք չէ որպես աշխատատեղ դիտարկել, այլ այն տեսանկյունից, թե այս աշխատատեղը զբաղեցնելը ինչ լրացուցիչ ջանք է գործադրում կառավարության վերջնարդյունքին հասնելու ուղղությամբ»,–ասաց Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ կրճատում ասվածը չպետք է դիտարկվի որպես ջանք՝ ուղղված աշխատատեղը նվազեցնելուն. «Պատկերացրեք, որ հիմա դուք լավ եք աշխատում, կմտածե՞ք, որ Ձեզ կարող են կրճատել, չեք մտածի, չէ՞»,– ասաց Ջանջուղազյանը։

 

Տպել
Ամենաշատ