News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը կկարգավորի ինտերնետի տրանզիտը Պարսից ծոցի երկրներ։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 17-ին կառավարական ժամին հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով, Հայաստանն արդեն ապահովում է ինտերնետի տրանզիտ Իրանի եւ Իրաքի համար։

«Ապագայում ենթադրվում է դուրս գալ Պարսից ծոցի այլ երկրների, մասնավորապես՝ Քաթարի վրա»,- հայտնել է Արշակյանը։

Նա նաեւ նշել է, որ կա աշխատանքային խմբեր ստեղծելու պայմանավորվածություն, իսկ մոտ ապագայում հայկական կողմը այդ հարցով քննարկումներ կկազմակերպի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ