News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել հանրահայտ առցանց տեսախաղերի, այդ թվում՝ PlayerUnknown's Battlegrounds-ի եւ Fortnite-ի արգելմանը՝ իր քայլը հիմնավորելով դրանց «բացասական» ազդեցությամբ՝ հայտնում է Reuters-ը։

Օրենսդիրները հաստատել են բանաձեւը, որը պարտավորեցնում է կառավարությանը արգելել խաղերին եւ համապատասխան ֆինանսական գործողություններին առցանց-հասանելիությունը։

Այս որոշումն առաջացրել է սոցցանցերի իրանցի օգտատերերի դժգոհությունը։ Նրանք օրենսդիրներին քննադատում են այն բանի համար, ինչը նրանք անվանում են անտեղի առաջնահերթություն։

Իր առաջին գումարման պահից խորհրդարանն ընդունել է միայն մեկ օրենք՝ 2019թ․ բյուջեի մասին։

Հարավկորեական Bluehole Inc ընկերության կողմից ստեղծված PlayerUnknown (PUBG)-ը իրենից ներկայացնում է գոյատեւման թեմայով մարտախաղ, որում տասնյակ առցանց խաղացողներ ընկնում են կղզի, որտեղ փորձում են ոչնչացնել միմյանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ