News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Google China-ի նախկին ղեկավար Լի Կայֆուն իր «Արհեստական ինտելեկտի գերտերությունները՝ Չինաստան, դաշտավայր եւ նոր համաշխարհային կարգ» նոր գրքում նկարագրում է համաշխարհային ասպարեզում Չինաստանի փոփոխվող դիրքը։ Հիմնական գաղափարներն է բերում Financial Times-ը։

Արհեստական ինտելեկտի ոլորտում չինացի առաջատար փորձագետը կանխատեսում է, որ մեխանիկական ուսման տեխնոլոգիաները թույլ կտան երկրին 18-19-րդ դարերի արդյունաբերական հեղափոխությունից հետո տնտեսական վերափոխումների գործընթաց սկսել՝ հայտնում է Hightech+-ը։

Լիի կարծիքով, Արհեստական ինտելեկտի ոլորտում կարեւոր դեր են խաղում հենց ինովացիաները, թե որքան է նրանց զանգվածային ներմուծումները։ Եւ հենց դրանով է Չինաստանն առաջատար վերջին տարիներին։

ՉԺՀ-ում տեխնոլոգիաների զարգացման համար խթան հանդիսացավ DeepMind ալգորիթմի հաղթանակը պրոֆեսիոնալ գո խաղացող Կե Ցզեի հանդպ։ Փորձագետը կարծում է, որ այդ պահին երկիրը հայտնվեց այնպիսի դիրքում, ինչպիսին ԱՄՆ-ինն էր, երբ ԽՍՀՄ-ը առաջին արբանյակն ուղարկեց ուղեծիր։

Չինական ԱԻ մշակողներն ունեն մի քանի առավելություններ։ Առաջինը ազատ հասանելիությունն է արհեստական ինտելեկտի ոլորտում հետազոտությունների մեծ մասին։ Համացանցում դրված են հազարավոր գիտական աշխատանքներ, որոնք բացահայտում են ալգորիթմների աշխատանքի սկզբունքները, եւ ոչինչ չի խանգարում չինացի փորձագետներին օգտագործել արեւմտյան գործընկերների փորձը։

 

Երկրորդ առավելությունը ինովացիաների հանդեպ Չինաստանի մոտեցումն է։ Երկիրը հետեւում է Facebook-ի կողմից ձեւակերպված սկզբունքին՝ «Շարժվի՛ր արագ, կոտրի՛ր շուրջդ ամեն բան»։

Դաժան մրցակցությունը ստիպում է ընկերությանը, անտեսելով էթիկայի կանոնները, նոր տեխնոլոգիաներ ներդնել։ Կարեւորն արագությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Windows-ում նոր խոցելիություններ են հայտնաբերվել
Բոլոր խոցելիությունները, որոնց մասին պատմել է SandboxEscape-ը վերաբերում են զրոյական օրվա սպառնալիքներին...
North’s Focals ակնոցը կրողի աչքերի առաջ ցույց կտա Google Fit-ի տվյալները
North Inc ընկերությունը, որը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր Focals խելացի ակնոցը՝ նախատեսված լրացված իրականության հետ կապ հաստատելու համար, իր արտադրանքի համար ծրագրային ապահովում է թողարկել...
Twitter-ն ընդմիշտ արգելափակել է Թրամփի 2 «հեյթերներին»
Ըստ ընկերության՝ նրանք կեղծ հաշիվներ են օգտագործել…
Microsoft-ի մասնագետները նեյրոցանցին սովորեցրել են խոսել առանց մարդկանց օգնության
Ինչպես եւ մյուս խորը նեյրոցանցերը, այն արհեստական նեյրոններ է պարունակում (մաթեմատիկակական գործառույթներ, որոնք մոտավոր...
Հաջորդ տարի Facebook-ը կթողարկի սեփական կրիպտոարժույթ
Facebook-ի արժույթը կլինի «կայուն արժույթ», դոլարին կապված թվային միավոր…
Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Պոմպեոյին
Պոմպեոյի մեկնաբանությունները քննադատվել են...