News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Sony ընկերությունը PlayStation խաղերում կանոնները խստացրել է բաց կոնտենտի առումով, հայտնում է Wall Street Journal պարբերականը:

Խոսքը բացահայտ սեքսուալ բնույթի կանանց պատկերման մասին է: Sony-ի ներկայացուցիչներն իրենց որոշումը պարզաբանելիս նշել են, որ PlayStation-ի համար նոր խաղերին հավանություն տալու քաղաքականության փոփոխությունը կատարվել է ի պատասխան #MeToo շարժման եւ Twitch-ի ու YouTube-ի նման հարթակներում գեյմեր-սթրիմերների հանդեպ հետաքրքրության աճի: Այսինքն՝ Sony-ն զգուշանում է սեքսիզմի մեղադրանքներից:

Նոր քաղաքականության հետ կապված մի քանի մշակողներ ստիպված կլինեն հատուկ փոփոխություններ կատարել PlayStation-ի խաղերի տարբերակներում, որոնց մի մասը խաղերին ներկայացված նոր պահանջները չափից ավելի խիստ է համարում:

#MeToo հեշթեգը համացանցում տարածվել է 2017 թվականի հոկտեմբերին կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ կապված սկանդալից հետո: Շարժման մասնակիցները դատապարտում են կանանց նկատմամբ սեռական բռնությունը եւ սեռական ոտնձգությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել