News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները դժգոհ են կառավարության որոշումից, որով կենտրոնի մասնաշենքը տրամադրվում է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը՝ նշելով, որ այդ տարածքում իրենք գումարներ են ներդրել, աշխատանքներ իրականացրել, եւ հիմա պետք է այլ ընկերության տրվի։

 «Իրենց պարտականությունը մենք ենք անում, բայց ասում են պետք չի, դուրս արի, տարօրինակն ինձ համար դա է, կառավարությունը երեւի որոշ նրբություններ չգիտի»,– ասաց Թոփուզյանը։

Նրա խոսքով անգամ, եթե տեղափոխվեն, դա էլ ժամանակ է պահանջում, քանի որ գործ ունեն ոչ թե սովորական բեռների տեղափոխության հետ, այլ քիմիական նյութերի, որոնք կարող են տեղափոխել միայն լաբարատորիայի աշխատակիցները․ «Դա մոտ 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է, եթե մտնեք քիմիական լաբորատորիա, այնտեղ 300-400 հատ տարբեր սրվակներ կան, որոնք տարիների աշխատանքի արդյունքներ են։ Սա սովորական գրասենյակ չէ, ամեն սրվակը շատ զգույշ տեղափոխություն է պահանջում»,- ասաց կենտրոնի տնօրենը։

Վիդեն Թոփուզյանը պատմեց, որ արդեն մի քանի անգամ նեղացրել են լաբորատորիայի տարածքը, հիմա չեն ուզում նորից այդ վիճակում հայտնվել։ «Հերիք եղավ, բոլ եղավ... Մենք այսօր չգիտենք, թե վաղն ինչ է գալու մեր գլխին, վախենում ենք նոր ծրագիր սկսել»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ