News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը կյանքի մեջ Գյումրիում մի թուփ տնկե՞լ է, տեղյա՞կ է Գյումրիից։ NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը այսպես արձագանքեց Լենա Նազարյանի հայտարարությանը, թե «ԲՀԿ-ական պատգամավորը Հայաստանի երկրորդ քաղաքն այն վիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել»։

«Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Անդրկովկասում 100 տարվա մեջ նմանատիպ քաղաք կառուցողներ մատների վրա կհաշվեք։ Եվ դրա մասին ամբողջ քաղաքի ժողովուրդն է խոսում։ Լենա Նազարյանը երկրաշարժին եղել է 13 տարեկան, խղճում եմ, ի՞նչ ասեմ։ Նստեց, նստեց, տեղից թռավ, ի՞նչ հանձնարարական ստացավ։ Կյանքի մեջ Գյումրիում մի թուփ տնկե՞լ է, տեղյա՞կ է Գյումրիից»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու նախկին քաղաքապետը շեշտեց՝ քրտինք է թափել Գյումրու կառուցման համար․ «Կյանք ենք դրել, արյուն ենք թափել, քրտինք ենք թափել։ Եկեք, ժողովրդի մեջ իմ անունը հարցրեք, ժողովուրդը ձեզ կասի, թե ես ով եմ ժողովրդի համար։ Աստված իրենց խելք ու շնորհք տա, իմաստություն տա, որ լույսը խավարից զատեն»։

Վարդան Ղուկասյանը հիշելով ժողովրդական խոսքը՝ նշեց՝ կգա ժամանակը նաեւ իր արձանը կկանգնեցնեն․ «Ժողովուրդն ասում է «Գնա մեռի, արի սիրեմ»։ Կգա մի ժամանակ, մեր արձանները կկառուցեն, մեր անունով փողոցներ կանվանակոչեն»։

Տպել
Ամենաշատ