News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբահանությունը եւ սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«- Կառավարության ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

- Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, եւ հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երեւան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով, եւ դրանով պայմանավորված՝ առաջացել է Երեւանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս:

- Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երեւան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձեւով»:

Իր հերթին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Ենոքյանը՝ արձագանքելով այս գրառմանը հարց է բարձրացրել, թե գնման մրցույթ եղե՞լ է. ումից են ձեռքբերվելու մեքենաները:

Թեհմինա Վարդանյանը մասնավորապես, նշել է. «Հարգելի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության անդամներ, գիշերով, ակտիվորեն հայտարարություն եք տարածում, որ քաղաքապետարանը պատվիրել է ՆՈՐ՝ թվով 24 աղբատար մեքենաներ եւ եւս 5-ը կպատվիրվի առաջիկայում։

Գրառումների տակ հարցնում ենք՝ ումի՞ց է պատվիրվել, ասում եք՝ մրցույթում հաղթողից: Մեկնաբանություններում լինք ենք խնդրել։ Եվս մեկ անգամ խնդրում, բացեք աչքերս, մրցույթ եղե՞լ է, ի՞նչ հիմքով է պատվիրվել եւ ու՞մ։

Եթե հիմքեր չներկայացնեք, սա ես կորակավորեմ որպես քաղաքային իշխանության կողմից հերթական ամենաթողություն»:

Տպել
Ամենաշատ