News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Forbes պարբերականը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշը: Ցուցակում 7 հայ կա՝ 29-րդ տեղում է Սամվել Կարապետյանը, 32-րդ՝ Սերգեյ Գալիցկին, 44-րդ՝ Անդրեյ Անդրեեւը (Օհանջանյանց), 103-րդ՝ Ռուբեն Վարդանյանը, 134-րդ՝ Նիկոլայ Սարկիսովը, 135-րդ՝ Սերգեյ Սարկիսովը, 146-րդ՝ Ալբերտ Ավդոլյանը:

Առաջին հորիզոնականում է «Նովատեկի» ղեկավար եւ «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 24 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 21,3 մլրդ դոլար կարողությամբ, երրորդ՝ «ԼուկՕյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը (20,7 մլրդ դոլար):

Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են «Սեւերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը եւ «Նովատեկի» տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 եւ 20,1 մլրդ դոլար կարողությամբ:

Forbes-ը նշում է, որ 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը կազմում է 496 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել