News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դստերը՝ Իվանկային հարցել է, արդյոք կցանկանար  Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ դառնալ, ինչին նա  բացասական  պատասխան է տվել:

Այս մասին ԱՄՆ առաջնորդի դուստրն ասել է  Associated Press- ին տված հարցազրույցում:

Իվանկա Թրամփը, որը ԱՄՆ նախագահի խորհրդական է, մանրամասնել է, որ նա հորն ասել է, որ գոհ է այն աշխատանքից, որն այժմ կատարում է:

Հոդվածում նշվում է, որ Իվանկա Թրամփը մասնակցել է տվյալ պաշտոնի թեկնածուի ընտրության գործընթացին:

Նա վստահություն է հայտնել, որ Դեւիդ Մելփասը, որը Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել, հրաշալի կկատարի աշխատանքը:

Իվանկա Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք հայրն իրեն առաջարկել է այլ նշանակումներ: Նա նշել է, որ դեռ մտադիր չէ հավակնել որեւէ ընտրական պաշտոնի:

Դոնալդ Թրամփն այս ամիս The Atlantic ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ դիտարկել է իր դստերը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում նշանակելու հնարավորությունը:

Նա հավելել է, որ նրա թեկնածությունը չի առաջադրել այդ պաշտոնի համար այն մտավախություններից, որ դա խնամիականության դրսեւորում կհամարեն, հաղորդում  է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ