News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Samsung Electronics ընկերությունը ուսումնասիրում է  լուրերն այն մասին, որ  Galaxy Fold-ի նոր  շարքի ծալովի սմարթֆոնների օգտագործման ժամանակ դիսփլեյը վնասվել է: Այս մասին ասվում է հինգշաբթի Սեուլում ընկերության տարածած մամուլի ծառայության հաղորդարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր կուսումնասիրենք տվյալ սմարթֆոնները, որպեսզի  ճշգրիտ որոշենք խնդրի պատճառը», - խոստանում է  Samsung Electronics-ը:

Ընկերությունը նշել է, որ լրագրողներին տեսության պատրաստման համար սահմանափակ թվով սմարթֆոններ են տրամադրվել:

Հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանիչ շերտի հեռացումը կարող էր հիմնական էկրանի վնասման պատճառ դառնալ: Ընկերությւունը խոստանում է այդ մասին տեղեկացնել սպառողներին:

Samsung Electronics-ի հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ մի շարք ամերիկացի լրագրողներ իրենց տեսություններում նշել են հարավկորեկան ընկերության տրամադրած հեռախոսների օգտագործման ժամանակ ծագած խնդիրների մասին:

Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն է: Ծալված վիճակում այն կարելի է որպես հեռախոս օգտագործել, բացված վիճակում՝ որպես պլանշետ:

Գաջեթը երկու էկրան ունի՝ 4.6 դյույմ եւ 7.3 դյույմ: Առաջինը նախատեսված է սմարթֆոնի ռեժիմում սարքի աշխատանքի համար, մյուսը՝ պլանշետի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինն ու Շանհայը աշխարհի ամենանորարար քաղաքների տասնյակում են
Պեկինն ու Շանհայը տասը նորարար քաղաքների ցանկում են...
Ռուսաստանն արագացրել է ԵՏՄ երկրների միջեւ ռոումինգի վերացման աշխատանքը. Ակիմով
Ռուսաստանն ինտենսիվացրել է ռոումինգի վերացման աշխատանքը...
Բիթքոինի փոխարժեքը մեկ օրում բարձրացել է 9,4 տոկոսով
Բիթքոինի միջին փոխարժեքը անցած օրը բարձրացել է 9,4 տոկոսով...
Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան
Նա ընդգծեց, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 2,2 մլրդ դրամ, որից կհավաքգրվի 5,5 մլրդ դրամի հարկ…
Huawei-ի տնօրենը դեմ է Apple-ի հանդեպ Չինաստանի պատասխան միջոցներին
Huawei-ը դեմ է Չինաստանի պատասխան միջոցներին...
Wi-Fi Alliance-ը ժամանակավորապես սահմանափակել է Huawei-ի անդամությունը
Իրականում դա նշանակում է, որ չինացիները այլեւս չեն կարողանա մասնակցել Wi-Fi-ի նոր ստանդարտների մշակմանը եւ ազդել այդ ոլորտում կայացվող որոշումներին…