News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետարանը էկոլոգիական խիստ չափորոշիչներ է սահմանել տրանսպորտի համար (բենզին օգտագործող մեքենաները պետք է համապատասխանեն Եվրո-4 չափորոշիչներին, դիզելային վառելիք օգտագործողները՝ Եվրո-6) եւ փակել է կենտրոն այն մեքենաների եւ բեռնատարների մուտքը, որոնք չեն համապատասխանում այդ նորմերին, տեղեկացնում է «Եվրապուլսը»։

Պահանջներին չհամապատասխանող փոքր մեքենան, եթե մտնի մաքուր օդի գոտի, պարտավոր է վճարել օրը 15 եվրո, բեռնատարը՝ 116 եվրո։ Կարգախախտները կտուգանվեն 185-ից մինչեւ 1,16 հազար եվրո՝ կախված ավտոմեքենայի տեսակից։

Ի տարբերություն սովորական մաքուր օդի գոտիների, որոնք գոյություն ունեն աշխարհի շատ քաղաքներում, Լոնդոնում «կեղտոտ» մեքենաների արգելքը հիմա գործում է մշտապես եւ վերաբերում է բոլորին, անգամ տեղի բնակիչներին։

Սա առաջին միջոցն է, որը մտնում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օդի աղտոտվածության դեմ քաղաքապետարանի մասշտաբային ծրագրի մեջ։ Հաջորդ միջոցների շարքում են ավելի էկոլոգիական հանրային տրանսպորտին անցումը եւ  վնասակար նյութերի ցածր արտանետումների գոտիների ընդլայնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ