News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Ես իհարկե հավատում եմ, որ Էդմոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը եւ կրելու ենք մեր կոստյումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ նախկինում նշվում էր, որ Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի համար, իսկ հիմա նոր իշխանությունը ոչ թե փոխում է կոստյումը, այլ նույն Սերժ Սարգսյանի կոստյումն է հագնում, միայն կոճակներն է փոխում:

«Մեր տեսլական չի եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձեւել, առավել եւս այդ կոստյումների մանրամասներին ծանոթանալ»,-ասաց նա:

Տպել