News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս դահլիճում որեւէ մեկը մյուսից առավել չի, խելացի չի: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում վարման կարհով հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:

Նա վրդովվել էր, որ Վահագն Հովակիմյանը ավելի վաղ հիշեցրել էր, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 16 տարվա պատգամավոր է, սակայն առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել միայն այս տարվա հունվարին:

Այս առնչությամբ, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Պարոն Հովակիմյան, ես ձեզ վաղուց եմ ճանաչում, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, թե առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ: Դուք ձեր կյանքում դեռ այնքան բան չեք արել առաջին անգամ: Ձեր չափը ճանաչեք, չի կարելի այստեղ մարդկանց անվանարկել: Սա վերջին դեպքը լինի, ես խոսք եմ տալիս, որ այլեւս սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: կամ իրար հարգում ենք, կամ վերջացնում ենք այս թատրոնը: Այլեւս իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որեւէ բառ ասելու: Մենք դա թույլ չենք տալու»:

Մի անտեսեք ձեր գերանները, առերեսվեք ձեր գերանների հետ.«Իմ քայլի» պատգամավորը՝ ԲՀԿ-ականներին հիշեցրեց Ծառուկյանի անցյալը

Տպել
Ամենաշատ