News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր առավոտյան հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված 24-ամյա զինծառայողը մահացել է:

Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ  2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի  առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արտակարգ դեպք Երեւանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Սեւան ճանապարհին վրաերթի հետեւանքով 55-ամյա տղամարդ է մահացել
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ի սահմաններում...
Պակիստանում մուսուլմանների գազազած ամբոխը հարձակվել է հինդուսական տաճարի եւ դպրոցի վրա
Հարձակումը կատարվել է դպրոցի տնօրենին մարգարե Մոհամմեդին վիրավորելու մեջ մեղադրելուց հետո…
Փենսիլվանիայից տղամարդը տունը պայթեցրել է դստեր հարսանիքի օրը
Տանտիրոջ ավտոմեքենայի մեջ գրառումներ են գտնվել ինքնասպանություն գործելու մտադրության մասին…
Հարավային Կորեայի նախկին նախագահին ուսի վնասվածքով հոսպիտալացրել են
Հաղորդվում է, որ նախկին նախագահը չի կարողանում շարժել ձախ ուսը ուսի մկանների ենթադրյալ խզման պատճառով...
Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ
Նախնական տվյալներով՝ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության…
Ավստրալիայում չարացած փոկն օգնել է կալանավորել թմրավաճառներին
Կենդանին զայրացել է տղամարդկանց հայտնվելով եւ մռնչյունով նետվել նրանց դեմ-հանդիման…