News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաեւ Պողոսյանի նախկին գրասենյակում։

Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսեւորում։

Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ