News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պահանջել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հետ կանչել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման բանակցություններին մասնակցությունից, հայտնում է Yonhap-ը:

«Եթե Պոմպեոն շարունակի մասնակցել բանակցություններին, դրանք կարող են ձգձգվել: Այս պատճառով, եթե ԱՄՆ-ի հետ [ապամիջուկայնացման մասին] երկխոսությունը վերականգնվի, մենք կցանկանայինք, որ ամերիկյան կողմից մասնակցեր [արտահայտություններում] ավելի զգուշավոր եւ հասուն մարդ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա դիվանագետին նաեւ մեղադրել է Փհենյանի դիրքորոշումը հասկանալու անընդունակության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Միացյալ Նահանգների պատվիրակության անդամն էր փետրվարի 27-28-ին Հանոյում անցկացված ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովում, որի արդյունքներով կողմերին չէր հաջողվել համաձայնության հասնել: Մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, 2 երկրի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ չէին ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԺԴՀ-ն այլեւս մտադիր չէ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ
Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ միավորման հանձնաժողովի ներկայացուցիչը քննադատել է Հարավային Կորեայի իշխանություններին ՝ Կորեայի ազատագրման կապակցությամբ նախագահ Մուն Չժե Ինի ելույթից...
Հարավային Կորեայի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայից պահանջել է դադարեցնել արկերի արձակումը
Որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում իրադրության վրա…
Հյուսիսային Կորեան կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ
Սեուլում եւ Տոկիոյում սա գնահատում են որպես նոր տեսակի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում…
Հյուսիսային Կորեայում նախազգուշացրել են «նոր սառը պատերազմի» մեկնարկի մասին
ԱՄՆ-ն նշել է, որ ներկայումս ուսումնասիրում է ասիական տարածաշրջանում միջին հեռահարության վերգետնյա հրթիռների տեղակայման ծրագիրը…
Հարավային Կորեան համաձայնել է վճարել էապես ավելի շատ՝ «Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու» համար. Թրամփ
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ֆինանսական պահանջները Հարավային Կորեայում անհանգստության պատճառ են դարձել...
Ցզինպինը Թրամփին կոչ է արել մեղմել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Նա ամերիկյան կողմին կոչ է արել ճկնություն դրսեւորել ու հյուսիսկորեացիներին ընդառաջ գնալ…
Ամենաշատ