News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Առաջիկայում նախատեսում ենք երեք ՔԿՀ-ների օպտիմալացում, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ այսօր ապօրինի գումար աշխատելու ճանապարհները փակել են, դրա համար էլ ՔԿՀ-ներում այնքան էլ գրավիչ չեն աշխատատեղերը:

Սրան հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այնպես չի, որ լրիվ փակել ենք: Վերջերս «Արթիկ» ՔԿՀ-ում դեպք էր բացահայտվել: Քրեակատարողական հիմնարկներում կարող են լինել մարդիկ, որ արտոնյալ պայմաններում են ապրում: Այդ հարցերը լուծված չեն:

Շատ կարեւոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չի, որ վարչապետը մտնի բոլոր տեղերը, ասի, թե որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ հեռուստացույց նայո՞ւմ, թե ոչ:

Հետեւություններ անո՞ւմ են, թե ոչ: Ի՞նչ է նշանակում ՔԿՀ-ում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Եվ այդ ՔԿՀ պետը շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ»,-ասաց նա:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց. «Ինձ հայտնի չէ այդպիսի փաստ, որ չի ստուգվում: Կան խնդիրներ ռապիսկաների հետ, որոնք ստուգվում են: Բայց որեւէ մեկի խուցը բաց չէ, որեւէ մեկի «վոլչոկը» բաց չէ, որեւէ մեկն արտոնյալ չի, չկա որեւէ մեկը, որի խուցը չի խուզարկվում: Այո, հայտնաբերվում են արգելված իրեր: Նաեւ աշխատավարձերը ցածր են, կոռուպցիոն ռիսկեր են»:

«Հեռախոսներ էլ չկա՞ն»,-հարցրեց վարչապետն ու ստացավ պատասխան. «Հեռախոսներ կան, մենք դրանք պարբերաբար հայտնաբերում ենք: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ստուգման սարքավորումներով հագեցած չեն ՔԿՀ-ները: Մտածում ենք, որ լավագույն եղանակը խլացնելն է այդ տարածքում, որովհետեւ նաեւ տոտալիզատորների են մասնակցում»:

Վարչապետը դրա պատասխանն էլ ուներ. «Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել: Որովհետեւ, եթե ավանդույթների մասին ասեմ՝ հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Այսօր բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց ՔԿՀ-ներից՝ հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ:

Ես գիտեմ մի բան՝ առանց ՔԿՀ աշխատողների աջակցության դա հնարավոր չէ իրականացնել: Կոռուպցիան ռիսկերի նվազեցման լավագույն ճանապարհը կոռուպցիոներներին աշխատանքից հանելն է:

Հիմա բոլոր պայմանները ստեղծված են, որ ՔԿՀ-ներում ժամանակ անցկացնելով մարդիկ դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ: Ոչ մի շանս չի թողնված, գերմարդակային ճիգեր են պետք, որպեսզի մարդը ՔԿՀ-ից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Ամենաշատ