News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում չի տեսնում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ազդեցությունը։

«Ես Սամվել Կարապետյանին մոտիկից էլ չեմ տեսել: Կարեն Կարապետյանի հետ շփվել եմ մի քանի անգամ, քննարկումների ժամանակ, երբ նա վարչապետն էր», - ասաց նա:

Բաղրամյանի խոսքով, առաջարկը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դիտարկմանը, թե մամուլում շատ է գրվում, որ ինքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, Բաղրամյանը պատասխանեց. «Ես բազմիցս անդրադարձել եմ այդ թեմային։ Այո, մենք բաջանաղներ ենք, բայց նա 18 եւ ավելի տարի ազգային անվտանգությունում է, ես 19, կամ արդեն 20 տարի էներգահամակարգում եմ եւ ես չեմ կապում մեր բարեկամական կապը պաշտոնի նշանակվելու հարցում»:

Նշենք, որ օրերս մամուլը գրել էր, թե Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Տպել