News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը 61-րդ տեղն է զբաղեցրել Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության  մամուլի ազատության ամենամյա վարկանիշում՝ թավշյա հեղափոխությունից հետո 19 հորիզոնականով առաջ անցնելով:

Մամուլի համար աամենազատ երկիրն արդեն 3 տարի անընդմեջ ճանաչվել է Նորվեգիան, նրան հաջորդում է Ֆինլանդիան եւ Շվեդիան: Ցուցակը եզրափակում են Էրիթրեան (178-րդ տեղ), ԿԺԴՀ-ն (179-րդ տեղ)  եւ Թուրքմենստանը (180-րդ տեղ):

Զեկույցում նշվում  է, որ 2018-ի գարնանը նոր լրատվամիջոցները դարձան թավշյա հեղափոխության «քարոզիչները», որոնք նախկին լրագրողին բերեցին իշխանության:

Մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բեւեռացված, իսկ հիմնական հեռուստաալքիների խմբագրային քաղաքականությունը համընկնում է նրանց սեփականատերերի շահերի հետ: Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունը եև ԶԼՄ-ի թափանցիկ տիրապետումը մնում են հիմնական խնդիրներ:

Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել այն հնարավորությունները, որոնք բաց էին թողնվել թվային հեռուստատեսության անցման ժամանակ, ինչը պարադոքսալ կերպով սահմափակել է մարզային ալիքների քանակը:

Այն նաեւ պետք է ձեռնպահ մնա ցանկացած ավելորդություններից ֆեյք լուրերի դեմ պայքարում: Այդ նպատակով անվտանգության ծառայությունների օգտագործումը, որն ուղեկցվում է սոցցանցի օգտատիրոջ կալանավորմամբ, անհանգստություն է առաջացրել:

Լրագրողսալկան հետաքննությունները, որոնք ծաղկում են համացանցում, կարող են կարեւոր դեր ունենալ կոռուպցիայի դեմ ազգային պայքարում:

Վարկանիշում նշվւմ է, որ լրատվամիջոցների ինստիտուտի նորմալ գործունեության  պայմանները զգալիորեն  վատթարացել են 2018 թ. Նոր Աշխարհի եւ Եվրոպայի երկրներում, որոնք  նախկինում բարենպաստ էին համարվում ազատ մամուլի զարգացման համար: ԱՄՆ-ն ցուցակում երեք հորիզոնականով իջել է: Այժմ երկիրը զբաղեցնում է 48-րդ տեղը եւ գտնվում է «խնդրահարույց իրավիճակով» տարածաշրջանների կողքին:

Վարկանիշի հեղինակները ԱՄՆ-ում բացասական միտումը բացատրում են լրագրողների հանդեպ աճող անհանդուրժողականության մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով:

Դրա պատճառով, հեղինակները շեշտում են, որ ավելացել է լրատվամիջոցների աշխատողների նկատմամբ սպառնալիքների թիվը:

ԼԱՍ-ն ամենաաղաղակող դեպքերից մեկն անվանում է Անապոլիս քաղաքի (Մերիլենդ նահանգ) միջադեպը 2018-ի հունիսին, երբ 38-ամյա Ջերոդ Ուորեն Ռամոսը կրակեց տեղի Capital Gazette թերթի հինգ աշխատակցի վրա՝ լրագրողների հանդեպ ատելության պատճառով։

Հարավային Ամերիկայի ամենաանկայուն երկրներից մեկը՝ Վենեսուելան, զբաղեցրել է 148-րդ տեղը 180 երկրների վարկանիշում՝ հինգ հորիզոնական իջնելով լրագրողների կալանումներից եւ նրանց հանդեպ իրավապահների կողմից ուժ կիրառելուց հետո։ Այդ հանգամանքները ԼԱՍ իրավապաշտպանները կապում են երկրի գործող իշխանությունների կողմից «իրենց դիրքերը կորցնելու» հետ։ Լրագրողների դեմ ֆիզիկական բռնության պատճառով երեք հորիզոնական վար է իջել Բրազիլիան՝ 105-րդ տեղ։ Նիկարագուան (114-րդ տեղ) դարձել է հակառեկորդակիր. 2018-ին ԶԼՄ-ների աշխատակիցների արտասահման հարկադրյալ փախուստի պատճառով երկիրը ցուցակում իջել է 24 դիրք։

Եվրոպական երկրների հիմնական խնդիրը 2018-ին դարձել է մամուլի վրա ֆինանսական եւ իրավաբանական ճնշումը։ Նման դեպքեր գրանցվել են Ֆրանսիայում (32-րդ տեղ), որտեղ թղթակիցները, ճնշումից բացի, ենթարկվել են բռնության «դեղին բաճկոնների» բողոքների ժամանակ, Մալթայում (77-րդ տեղ), Լեհաստանում (59-րդ տեղ), Հունգարիայում (87-րդ տեղ) եւ անգամ երեք հորիզոնական բարձրացած Իտալիայում (43-րդ տեղ), որտեղ ՆԳՆ ղեկավար Մաթեո Սալվինին մերժել է ոստիկանական պաշտպանություն ցուցաբերել լրագրող եւ միգրացիոն քաղաքականությունը քննադատող Ռոբերտո Սավինոյին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ