News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա` ապրիլի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ գազալցակայանների խնդրին:

«Մեր երկրում հիմա գազալցակայանները համատարած ՀԴՄ կտրոն չեն տալիս: Բենզալցակայանները չեն տալիս: Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն, ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետեւը կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան», - դիմելով ՊԵԿ-ի ներկայացուցչին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին` ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս, ինչի՞ չեք լուծում էդ հարցը», - զայրացավ վարչապետը:

ՊԵԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսկողության ներքո է. «Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չի կարող հետեւել ամեն մի գործարքին»:

«Դուք նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող եք տուգանել կտրոն չտալու համար», - հետաքրքրվեց վարչապետը:

Պատասխանից հետո, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձեւ ա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ