News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քրեական գործի մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ նման պարտավորություն ունեմ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որեւիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, եւ ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի չեն կարող, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի չեն կարող չեն կարող դրա վրա խազ քաշել, ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ եւ վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- ասաց Սանասարյանը:

Նա նշեց, որ չի կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իր դեմ. «Կարող եմ ասել, որ որեւիցե կառույց չի կարող ինձ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ պարքարելու եմ կոռուպցիայի դեմ»,-ասաց նա:

Սանասարյանը շարունակ ասում էր, որ ինքը նախազգուշացվել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ: Նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորության մասին հիշեցնելով՝ Սանասարյանը չհայտնեց նաև, թե ինչ ցուցմունք է տվել գործի շրջանակներում:

Հարցին, արդյոք ներկայումս սահմանափակված է իր ազատ տեղաշարքը, նա կարո՞ղ է հանգիստ լքել ՀՀ տարածքը, Սանասարյանը խուսափեց կոնկրետ պատասխան տալուց։

Նա նշեց, որ նախաքննական գաղտնիք չհրապարկելու վերաբերյալ պարտավորություն ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Սանասարյանը գրել էր. «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ»:

ՊՎԾ պետն, ըստ էության չի հերքում իր՝ կասկածյալի կարգավիճակ ունենալու փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ