News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սանիթեք»» աղբահանող ընկերությունը Երեւանը չի ապահովում անհրաժեշտ քանակությամբ աղբարկղերով եւ կոնտեյներներով: Մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով, եթե պայմանագրով «Սանիթեքը» պետք է մայրաքաղաքում  մոտ 8000 աղբարկղ եւ կոնտեյներներ տեղադրեր, ապա իրականում դրանց թիվը հազիվ հասնում է 5000-ի:

«Ընդ որում դրանք կեղտոտ են, մաշված եւ կոտրված», - ասաց Կարապետյանը: Տարվա սկզբում ընկերությունը խոստացել էր 500 աղբարկղ գնել, բայց հազիվ կեսն է ձեռք բերել, հավելեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ