News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացել է կառավարությունից։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված նրա այցը կառավարություն, Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «մյուս անգամ», ապա հետնամուտքից հեռացավ։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ էր ժամանել կառավարություն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ, որը ժամանակին իր թիկնազորի պետն էր:

Ենթադրվում է, որ Ծառուկյանը կառավարությունում էր ցեմենտի պետական տուրքի հարցով։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։ Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է: Նրանց հետ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր և առաջարկել էր ընտրել իրենցից մեկին, որը կմասնակցի այդ հարցով քննարկմանը՝ ներկայացնելով աշխատողների տեսակետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ