News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Bloomberg գործակալությունը ներկայացրել է «աշխարհի ամենադժբախտ տնտեսությունների» վարկանիշը։ Այն կրկին գլխավորել է Վենեսուելան, տեղեկացնում է Gazeta-ն։

«Դժբախտ տնտեսությունների» վարկանիշում արտացոլվում են գնաճի մակարդակն ու երկրում գործազրկության կանխատեսումը։ Համաձայն Bloomberg Misery Index-ի՝ Կարակասը հինգերորդ անգամ գլխավորում է այս ցուցակը։

Վենեսուելայի կառավարությունը 2016 թվականից չի հրապարակում տնտեսական տվյալներ։ Բայց Bloomberg գործակալության փորձագետները կարծում են, որ գնաճը 2019-ին երկրում կհասնի 8 մլն տոկոսի։ 2018-ին գնաճը գնահատվել է 930 հազար տոկոս։

«Դժբախտ» տնտեսությունների տասնյակում են հարավամերիկյան այլ երկրներ նույնպես. Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա։ Չորրորդ տեղում Թուրքիան է, վեցերորդում՝ Ուկրաինան՝ 17,3 տոկոս գնաճով։

Ամենաերջանիկ» տնտեսությունների վարկանիշը գլխավորել է Թաիլանդը, Շվեյցարիան երկրորդն է, Սինգապուրն ու Ճապոնիան կիսում են երրորդ տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ