News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնագետները Եգիպտոսի հարավում, Լուքսորի մոտ հայտնաբերել են հին եգիպտական XVIII հարստության փարավոնի (մ.թ.ա. մոտ 1500-1292 թվականներ) հացահատիկի շտեմարանների վերակացուի դամբարանը։ Գտածոյի մասին հաղորդել է հնությունների գործերի նախարար Խալեդ ալ Անանին Եգիպտոսի կառավարության ղեկավար Մուսթաֆա Մադբուլիի եւ մի քանի նախարարների ներկայությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Գտածոն վերաբերում է փարավոնների XVIII հարստության Նոր թագավորության շրջանին եւ պատկանում է փարավոնի ցորենի շտեմարանների վերակացուին»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Խալեդ ալ Անանին նաեւ տեղեկացրել է, որ հայտնաբերվել է եւս երկու դամբարան, որոնք վերաբերում են Հին Եգիպտոսի պատմության ավելի վաղ շրջանին։ Երեք դամբարաններում էլ գտնվել են սարկոֆագներ, «ուշեբտի» արձանիկներ, որմնանկարներ եւ անգամ թաղման դիմակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ