News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեղադրանք է ներկայացվել Վորոնեժից 45-ամյա վարորդ Վյաչեսլավ Դմիտրիենկոյին, ով կալանավորվել է ԱԻՆ-ի Իվանովի ակադեմիայի տեղական մասնաճյուղի կուրսատին կանխամտածված կերպով վթարի ենթարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչության ղեկավարի օգնական Ելենա Մանուկովսկայան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քննիչը 45-ամյա տեղական բնակչին մեղադրանք է ներկայացրել հանցագործության կատարման համար ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով եւ 30-րդ հոդվածի 3-րդ մասով («մահափորձ»)», - ասել է նա:

Ապրիլի 10-ի գիշերը Վորոնեժում ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել էին Mercedes մեքենայի վարորդ Վյաչեսլավ Դմիտրիենկոյին, ով կանգառում դիտավորյալ վթարի էր ենթարկել Դավիթ Գեւորգյանին եւ փախուստի դիմել դեպքի վայրից:

Քննիչները մահափորձի հոդվածով քրեական գործ են հարուցել:

Կուրսանտին հոսպիտալացրել են գլխուղեղի ցնցումով եւ այլ վնասվածքներով: Վորոնեժի Լենինիսկի դատարանը ապրիլի 11-ին կալանավորել է Դմիտրիենկոյին մինչեւ հունիսի 10-ը:

Ըստ քննության՝ վարորդը չի ընդունել մեղքը:

«Նա հրաժարվել է ցուցմունք  տալ՝ օգտվելով ՌԴ ՔԴՕ 47-րդ հոդվածով նախատեսված իրավունքից», - հավելել է ՔԿ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ